National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.09.2010
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցումով քննարկեց կառավարության ներկայացրած 4 օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ, որոնք ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ԱԺ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա լրամշակվել է: Օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

«Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չէին ստացվել:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել, կատարվել են համապատասխան փոփոխություններ: Օրինագծերով  կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը կամ անձամբ բանկ ներկայանալու միջոցով հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

Քննարկվեց նաեւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց քննարկված օրինագիծն ու օրենսդրական փաթեթները դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ հոկտեմբերի 4-7-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am